-
22.04.2024|
16:40
«Պայքար, պայքար մինչ վերջ» գոռացած Լևոն Տեր-Պետրոսյան , Զորավար Անդրանիկի «Իմ կուսակցությունը ժողովուրդն է» խոսքերը նախընտրական կարգախոս դարձրած Ռոբերտ Քոչարյան, «Ապահով Հայաստան» նախընտրական կարգախոս հռչակած Սերժ Սարգսյան, Արցախը հանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը հիմա Տավուշի մարզից է տարածքներ միակողմանի, ոչնչի դիմաց հանձնում։
-
22.04.2024|
15:33
Մի քանի բառ՝ Տավուշի շուրջ զարգացումների վերաբերյալ։
Նախ՝ ակնկալել, որ տվողների խունտան որոշում կփոխի՝ միամտություն է։ Նրանց իշխանության են բերել՝ տալու համար, և նրանք տալու են՝ ինչքան որ կարողանան, և այնքան ժամանակ, քանի դեռ նրանց խանգարող (հեռացնող) չի լինի։
-
22.04.2024|
14:28
Լավ կամ հուսադրող ոչինչ չունեմ ասելու։
Փորձենք վերլուծել ու հասկանալ, թե ի՞նչ կատարվեց և ինչ է կատարվում երկրում։
-
22.04.2024|
13:51
Հիմա ամենակարևորը` իսկ վստա՞հ եք, որ Տավուշի գյուղերը հանձնելուց հետո Ադրբեջանը շարունակելու է սահմանազատման և սահմանագծման աշխատանքները...
-
22.04.2024|
13:38
Նիկոլական քարոզչականը, ոտուձեռ ընկած, տարբեր արհեստական օրակարգերի տիրաժավորմամբ փորձում է հնարավոր բոլոր տարբերակներով պառակտել առանց այդ էլ բևեռացված ու քանիցս խաբված հասարակությանը...
-
22.04.2024|
13:28
Փաստորեն, ով իշխանության հետ որևէ հարցում համաձայն չի, իսկույն որակում են որպես ռուսական գործակալ։
Ինչ-որ ծանոթ տեսարան է, չէ՞։ Նույնը մի քանի տարի կատարվում էր ՈՒկրաինայում։ Վերջը հիմա տեսնում ենք...
-
22.04.2024|
13:11
ՀՀ քաղաքացիները, բացի Նիկոլ Փաշինյանից, 5-րդ շարասյան ներկայացուցիչներից ու ՔՊԿ-ական մի քանի դրածոներից, սգի ու տագնապի մեջ են հայտնվել։ Ոչ մեկը չի ողջունում մեր հյուսիսային հատվածում թշնամու առաջխաղացումը, քանզի դրանից հետո ոչ թե 4 գյուղ, այլ մի հսկայական տարածք պարզապես դառնալու է ապրելու համար ոչ անվտանգ վայր...
-
22.04.2024|
12:39
Խոսեք, արտահայտվեք, կիսվեք ձեր մտահոգութուններով որտեղ ուզում եք, բայց լուռ ու համր մի մնացեք:
Մեզ ամեն օր կերակրում են տեխնոլոգիայով, որի անունն է «անտարբերություն» և «հուսահատություն»: Անտարբերություն՝ տեղի ունեցող արհավիրքի նկատմամբ, հուսահատություն՝ անելանելիությունից և արդյունքում՝ ադապտացում իրավիճակին...
-
22.04.2024|
12:21
Տասնյակ տարիներ օտարերկրյա ֆինանսավորմամբ գոյատևող, լրատվության հզոր միջոցների տիրապետող և ուղղորդված անձինք, ինչպես նաև ներդաշնակ գործող ադրբեջանցի քարոզիչները հանկարծ որոշել են Գերաշնորհ Բագրատ Սրբազանի նկատմամբ հնչեցնել օտարերկրյա գործակալ լինելու և պատերազմ հրահրելու անհեթեթ մեղադրանքներ...
-
22.04.2024|
12:03
Սա արդեն քաղաքականություն չէ, սա ՄԵԿ հոգու ծաղրն է սեփական ժողովրդի հանդեպ։ Ասում է. «Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանն ու Ադբբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ»։ Բա 2018-2019թթ. սեղանի շուրջ լուծեիր Ղարաբաղի հարցը...